Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, ուկրաինական Ուժգորոդ քաղաքում հայ գործարար է սպանվել: Այս մասին հայտնում է Newsone հրատարակչությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ առավոտյան իր կաբինետում մի քանի կրակոցից սպանվել է «Ապարան» կոշիկի ֆաբրիկայի հայազգի
տնօրեն Անդրանիկ Ն.-ն: Այս պահին կրակողը ձերբակալված է: Պարզվում են միջադեպի հանգամանքները: Ըստ իրավապահ մարմինների՝ այն տեղի է ունեցել անձնական կոնֆլիկտի ֆոնին:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com