Մալթայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է նաեւ լրագրող Դաֆնե Կարունա Կալիցիան: Vesti-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է փոխնախարար Ջոզեֆ Մուսկատը` կատարվածը համարելով բարբարոսական գործողություն: Որոշ ԶԼՄ ներկայացուցիչներ մեքենայի պայթյունը կանխամտածված, պլանավորված սպասնություն են համարում:
53-ամյա Դաֆնեն ոչ միայն լրագրող էր, նա վարում էր նաև իր բլոգը, որտեղ ծայրահեղ քննադատությունների էր ենթարկում իշխանություններին, առանձին չինովնիկներին, պայքարում էր կոռուպցիայի դեմ:
Մասնավորապես, լրագրողը հետաքննել էր Պանամական փաստաթղթերի` հնչեղ օֆշորային
սկանդալի հետ տեղի իշխանությունների կապը:
Երկու շաբաթ առաջ Դաֆնե Կարուան Կալիցիան դիմում էր ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ ստացել է իր հասցեին ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ:
Հիշեցնենք, որ պայթյունը եղել է այսօր, Բիդնիայում: Մեքենայի պայթյունն այնքան ուժգին է եղել, որ այն մի քանի մասի է բաժանվել, հրդեհվել:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armtimes.com