Նախկինում դատված Թաթարստանի բնակիչ Իլդար Կադիրովը, ով կասկածվում էր մեքենայի հրկիզման մեջ, իր դեմ հարուցված քրեական գործին եւս մի քանի հոդվածներ է ավելացրել:
Չցանկանալով իրավապահ մարմիններին հանձնվել՝ նա կրակել է ոստիկանների վրա, երկու թոշակառուների առեւանգել, որպեսզի իրեն Կազան տանեն, բայց ճանապարհի կեսին փոխել է մտադրությունը եւ որոշել է կանացի զգեստ հագած հեծանիվով թաքնվել:
Այս մասին հաղորդում է Թաթարստանի քննչական կոմիտեի տարածաշրջանային բաժանմունքը:
Տղամարդը ձերբակալված է:
Նա մեղադրվում է զենքի ապօրինի ձեռքբերման, պահպանման, փոխադրման եւ կրելու, գողության եւ առեւանգման մեջ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ news.am