Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում խոսել է ապագայում նոր միության ստեղծման հնարավորության մասին, որտեղ երկրները կլինեն սուվերեն, այլ ոչ թե անկախ, քանի որ անկախությունը հարաբերական բան է։
«Բելառուսն արդեն այնտեղ է, կարծում եմ՝ Ղազախստանի համար լավ դաս էր, եթե խոսում ենք 15 տարվա մասին, վստահ եմ՝ Ուկրաինան է լինելու, եթե սխալներ չանենք, իսկ մյուսները, այդ հզորության միավորումից հետո․․․», – ասել է Լուկաշենկոն։
«Այսինքն՝ սլավոնական ժողովուրդների միավորում գումարած Ղազախստան», – հարց է ուղղել Սոլովյովը։
«Ոչ, Հայաստանը գնալու տեղ չունի, կարծում եք նրանք ինչ-որ մեկի պե՞տք են։ Արդեն տեսանք, Նիկոլ Վովաևիչը տեսավ դա։ Ադրբեջանը դուրս է մնում այս կոհորտայից, որովհետև մենք էլ շատ սխալներ գործեցինք։ Այնտեղ Թուրքիան շատ լուրջ աջակցում է Ադրբեջանին։ Իսկ Թուրքմենստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը՝ ըստ իրենց անհրաժեշտության, նույնպես կմիանան», – ասել է Լուկաշենկոն։