Ղազախստանի Ալմաթի քաղաքում զանգվածային բողոքի ցույցի մասնակիցները ներխուժել են քաղաքային ակիմատի (վարչակազմ) շենք՝ փորձելով գրավել այն։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է «Ինտերֆաքս-Ղազախստան» գործակալության թղթակիցը, շենքում ապակիներ են կոտրվել և ծուխ է հայտնվել։ Իրավապահները ամբոխին փորձում են հետ մղել ձայնային նռնակներով։ Հարձակվողները հազարից ավելի են։