Ցավալի Վատ Լուր. Մահացել է բոլոր ժամանակների ամենահայտնի և ամենատիտղոսակիր հայ...

Մահացել է բոլոր ժամանակների ամենահայտնի և ամենատիտղոսակիր հայ բասկետբոլիստ Արմենակ Ալաչաչյանը, ով վերջին տարիներին բնակվում էր Կանադայում: Ա. Ալաչաչյանը ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 25-ին. Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1947 թվականին տեղափոխվել է Երևան և սկսել է հանդես գալ ՖԻՄԱ-ի կազմում:

1954 թվականին տեղափոխվել է ղազախական «Բուրեվեստնիկ», իսկ 1958 թվականից սկսել է ելույթ ունենալ Մոսկվայի ԲԿՄԱ-ում: ԽՍՀՄ հավաքականի կազմում 1953, 1961, 1963 և 1965 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 1964 թ․ Օլիմպիական խաղերում՝ փոխչեմպիոն: Ընդգրկվել է ՖԻԲԱ-ի «Փառքի սրահում»:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորին ցավակցություն է հայտնում լեգենդար բասկետբոլիստի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ shamshyan.com