Վարազդատ Լալայանը դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունն ավարտվեց աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանի հաղթանակով: +109 կգ քաշայինների պայքարում նախորդ տարվա Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնը երկամարտում գրանցեց 440 կգ արդյունք: Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտում, բացի Վարազդատ Լալայանից, նվաճել են Գոռ Սահակյանը (67 կգ, Մ20), Միլենա Խաչատրյանը (76 կգ, Մ20), Լիանա Գյուրջյանը (81 կգ, Մ20), Սուրեն Գրիգորյանը (89 կգ, Մ20), Գարիկ Կարապետյանը (96 կգ, Մ20) և Արա Աղանյանը (96 կգ, Մ23)։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.