«Սկզբից ապահովել է պետք ներքին շուկան, իսկ ավելացածը՝ արտահանել, որ ներքին շուկայում էլ ռեկորդ չխփեք…». Արսեն Սարգսյան

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ՝ Արսեն Սարգսյանն անրադարձել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը՝ «այս տարի կարտոֆիլի արտահանման ռեկորդ ենք խփել»: 

 

Կարևորն այն է, որ արտահանվող երկրներն ապահովված լինեն։ Հայաստանի ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ժողովրդի համար՝ կարտոֆիլն էլ թող դառնա ոչ հասանելի։ Դե ձեր ինչի՞ն է պետք, որ սովորական մահկանացուների և վատ ապրող խավի համար թե Հայաստանում գինը ինչքան կթանկանա... Դե կարտոֆիլը ձեր ինչի՞ն է պետք...

Հայաստանում էլ կարտոֆիլի գնի ռեկորդ եք խփել: Ապրեք, երկու ռեկորդ...

Հ.Գ. Սկզբից ապահովել է պետք ներքին շուկան, իսկ ավելացածը՝ արտահանել, որ ներքին շուկայում էլ ռեկորդ  չխփեք։ Այժմ կարտոֆիլը ներքին շուկայում՝ 280-350 դրամ է, ցավոք։

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ՝ Արսեն Սարգսյան:

 

Հիշեցնենքհայտնել է որ «այս տարի կարտոֆիլի արտահանման ռեկորդ ենք խփել, 30 000 տոննա կարտոֆիլ ենք արտահանել Հայաստանից։ Այսպիսի թիվ երբևիցե չի եղել անկախ Հայաստանի պատմության ընթացքում»,- ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը

Նախարարը նշեց, որ իհարկե պետք է հասկանալ, որ Հայաստանը փակ, առանձին երկիր չէ և հաղորդակից անոթներով միացած է նաև նույն Տնտեսական մաքսային միության մեջ գտնվող երկրների հետ, և եթե պահանջարկն այդ երկրներում աճում է, դա անպայման անդրադարձ է ունենում մեր տեղի արտադրողների և արտադրանքի գների վրա։

«Հիմա մենք կոնկրետ գիտենք կարտոֆիլի դեպքի մասին, բայց կարծում ենք, որ ստեղծված կոնյունկտուրայում մենք պետք է չզրկենք մեր ֆերմերներին իրենց եկամուտներն ավելացնելու հնարավորությունից, և եթե հնարավորություն կա արտահանելու ավելի բարձր գնով, ուրեմն ճիշտ գինը դա է»,-ասաց նախարարը։

Նա նշեց, որ թարմ գյուղմթերքը հիմնականում արտահանվում է ԵԱՏՄ, և այս տարի շատ լավ արդյունքներ ունենք. այս պահի դրությամբ մոտ 180 տոննա թարմ գյուղմթերք է արտահանվել։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.