«Այս տարի կարտոֆիլի արտահանման ռեկորդ ենք խփել, 30 000 տոննա կարտոֆիլ ենք արտահանել Հայաստանից։ Այսպիսի թիվ երբևիցե չի եղել անկախ Հայաստանի պատմության ընթացքում»,- ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարը նշեց, որ իհարկե պետք է հասկանալ, որ Հայաստանը փակ, առանձին երկիր չէ և հաղորդակից անոթներով միացած է նաև նույն Տնտեսական մաքսային միության մեջ գտնվող երկրների հետ, և եթե պահանջարկն այդ երկրներում աճում է, դա անպայման անդրադարձ է ունենում մեր տեղի արտադրողների և արտադրանքի գների վրա։
«Հիմա մենք կոնկրետ գիտենք կարտոֆիլի դեպքի մասին, բայց կարծում ենք, որ ստեղծված կոնյունկտուրայում մենք պետք է չզրկենք մեր ֆերմերներին իրենց եկամուտներն ավելացնելու հնարավորությունից, և եթե հնարավորություն կա արտահանելու ավելի բարձր գնով, ուրեմն ճիշտ գինը դա է»,-ասաց նախարարը։
Նա նշեց, որ թարմ գյուղմթերքը հիմնականում արտահանվում է ԵԱՏՄ, և այս տարի շատ լավ արդյունքներ ունենք. այս պահի դրությամբ մոտ 180 տոննա թարմ գյուղմթերք է արտահանվել։