Ֆինլանդիայում հերթական մեդալն է նվաճել ծանրամարտի Հայաստանի հավաքականը: Ինչպես հայտնում է armsport.am-ը, Մ-23 տարեկանների +109 կգ քաշայինների պայքարում Եվրոպայում հաղթող է ճանաչվել Վարազդատ Լալայանը։ Մեր ծանրորդը ոսկե մեդալներ է նվաճել՝ 206, 241, երկամարտում՝ 447 կգ արդյունքով՝ այս ցուցանիշներով դառնալով նաև ռեկորդակիր Մ23-ում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67կգ,), Ռաֆիկ Հարությունյանն (81 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ) և Արսեն Մարտիրոսյանը (109 կգ): Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դարձել Սուրեն Գրիգորյանը (81 կգ), իսկ Միլենա Խաչատրյանն(76 կգ) ու Պետրոս Պետրոսյանը դարձել են բրոնզե մեդալակիր: