Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն «Bild am Sonntag» պարբերականին տված հարցազրույցում խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր վերադարձի մասին:
«Մխիթարյանի «Բորուսիա» վերադառնալու մասին խոսակցությունները մեծ երևակայության հետևանք են: Հայ ֆուտբոլիստի Դորտմունդ վերադառնալը շատ քիչ է հավանական: Ամեն դեպքում չի կարելի ամբողջովին բացառել, որ մի օր Մխիթարյանը նորից հանդես կգա «Բորուսիայում»»,- ասել է Վացկեն:
Նշենք, որ Մխիթարյանը «Բորուսիայից» հեռացել էր 18 ամիս առաջ 42 միլիոն եվրոյով: Ըստ բրիտանական աղբյուրների այսօր «Յունայեդը» հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար 35 միլիոն ֆունտ է պահանջում:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am