Ֆինլանդիայում Եվրոպա լիգայի խաղարկության երրորդ փուլի «ՀԻԿ»-«Նեֆտչի» հանդիպմանն ադրբեջանական ակումբի երկրպագուներին թույլ չեն տվել մարզադաշտ մտնել Ադրբեջանի դրոշներով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենիապրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հելսինկիի «Բոլտ Արենա» մարզադաշտի մուտքի մոտ պատասխանատուները հայտնել են, որ հшմшվшրшկի պատճառով ադրբեջանական թիմի երկրպագուների համար առանձին հատված չի հատկացվել, և, հետևաբար, չի թույլատրվում դրոշներով մուտք գործել տրիբունաներ:
Հանդիպումն ավարտվել է ֆիննական ակումբի հաղթանակով՝ 3-0 հաշվով: Հաղթանակը ֆիննական ակումբին հնարավորություն է տալիս շարունակել պայքարը Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում: