Վաղը կայանալիք Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության «Բրիսթոլ Սիթիի» հետ խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փոփոխություններ կլինեն: Այս մասին հայտնել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ:
Պորտուգալացի մասնագետը հավանական է համարել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում կլինի Հենրիխ Մխիթարյանը:
«Կարող եմ ասել, որ կազմում կլինեն փոփոխություններ: Հավանական է Մխիթարյանը վաղը մեկնարկային կազմում լինի: Մեզ համար շատ կարևոր հանդիպում է: Խաղալու հնարավորություն պետք է ստանան բոլորը, իսկ պահեստայինների նստարանը պետք է բալանսավորված լինի»,- ասել է Մոուրինյոն:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am