«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Անեգրին լուրջ քայլներ կձեռնարկի «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար: Ըստ Իտալական լրատվամիջոցներին «Յուվենտուսը» հայ կիսապաշտպանի տրանսֆերը գնելու ամենաիրական հավակնորդն է:
«Ալեգրին սիրում է բազմակողմանի զարգացած ֆուտբոլիստների ինչպիսին Մխիթարյանն է: Հայ ֆուտբոլիստի միջոցով իտալացի մասնագետը կկարողանա գործի դնել մի քանի տակտիկական սխեմաներ: Ալեգրին Մխիթարյանին կօգտագործի և որպես փլեյմեյքերի և որպես սլացիկ կիսապաշտպանի: Ալեգրին գիտակցում է, որ «Յունայթեդը» պատրաստ է
ֆինանսական խնդիրները կարգավորելու համար վաճառել Մխիթարյանին և ձեռքից բաց չի թողնի այս հնարավորությունը»,- գրում է իտալական dailynews24 պարբերականը:Նշվում է նաև, որ ի տարբերություն «Ինտերի» և «Բորուսիայի», «Յուվենտուսը» շատ ավելի լուրջ գումար կառաջարկի «Յունայթեդին» Մխիթարյանի համար:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am