Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի «Բորնմութի» հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանի թիմից հեռանալու մասին խոսակցություններին:
Պորտուգալացի մասնագետը «Յունայթեդի» ղեկավարներին հորդորել է այլ թիմերից լավ առաջարկ ստանալու դեպքում վաճառել Մխիթարյանի տրանսֆերը:
«Ես չեմ կանգնեցնի Մխիթարյանին: Եթե նա դժգոհ է՝ կարող է հեռանալ: Դա բնական է երբ ֆուտբոլիստը ավելի լավ առաջարկ է ստանում: Սովորություն չունեմ ձմեռային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստներից հրաժարվելու, սակայն եթե առաջարկը գրավիչ է, բայց կթողնեմ նրան»,- նշել է Մոուրինյոն:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am