Թենիսի Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ընթացող Դեյվիսի գավաթի 4-րդ ենթախմբում ուժերը չափել է Ադրբեջանի հավաքականի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենիապրես»-ը, մենախաղում Հայաստանի հավաքականը սկսել է հաղթանակով։
Սեդրակ Խաչատրյանը երկու սեթում 6-3, 6-0 հաշվով առավելության է հասել Էլվին Հաշիմովի նկատմամբ։ Մյուս խաղում Միքայել Ավետիսյանը զիջել է Տամերլան Ազիզովին։
Զուգախաղում Սեդրակ Խաչատրյան/Հենրիկ Նիկողոսյան զույգը առավելության է հասել Հաշիմով/Ազիզով զույգի նկատմամբ։ Հայաստանի հավաքականը հաղթել է 2-1 հաշվով։
Հայաստանի հավաքականն առաջին տուրում 2-1 հաշվով հաղթել էր Ալբանիայի ընտրանուն։ Մյուս տուրում մրցակիցը Մոնտենեգրոն է։ Նրանք ևս երկու հաղթանակ ունեն երկու խաղից հետո։