Անդրանիկ Ավետիսյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել ԵԱ եզրափակիչ

Բուլղարիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում 55 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը կիսաեզրափակչում 12:5 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշի Սուբխան Սաֆարլիին և անցել եզրափակիչ, որտեղ կմրցի վրացի Թամազ Սուլամանիձեի հետ։

1/8 եզրափակչում Անդրանիկը 14-3 հաշվով հաղթել էր ռուսաստանցի Անզոր Մաժիդովին, իսկ 1/4-ում 10-0 հաշվով ռումինացի Բենջամին Բոյջֆեին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.