Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ Կարեն Մարգարյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության 81 կգ քաշային կարգում Հայաստանից Կարեն Մարգարյանը պոկեց 152 կգ, հրեց 175 կգ և երկամարտի 327 կգ արդյունքով դարձավ ԱԱ-ի փոխչեմպիոն: 343 կգ արդյունքով ոսկե մեդալակիր դարձավ ուզբեկ Մահամադկոդիր Տոշտեմիրովը: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը երկամարտի 323 կգ արդյունքով միայն 4-րդն է: