Տհաճ միջադեպ է տեղի ունեցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումից հետո: «Սիթիի» ֆուտբոլիստները հանդերձարանում բուռն կերպով են տոնել հաղթանակը ինչը հունից հանել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Վերջինս պահանջել է, որ «Սիթիի» ֆուտբոլիստներն իջեցնեն երաժշտությունը: Մոուրինյոյին հակադարձել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը ինչի հետևենաքով դաժան ծեծկռտուք է սկսվել: Մոուրինյոն շշով հարվածել է Էդերսոնի գլխին:
Ըստ telegraph.co.uk-ի ծեծկռտուքի հետևանքով պատռվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Գվարդիոլայի օգնական Միկելե Արտետեի հոնքը: «Յունայթեդից» ծեծկռտուքին ակտիվորեն մասնակցել է կենտրոնական հարձակվող Ռոմելու Լուկակուն:
Նշվում է, որ բախման հետևանքով տուժել են ևս մի քանի ֆուտբոլիստներ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am