Քիչ Առաջ. Հայաստանը կարող է փրկել ռուս մարզիկներին խայտառակվելուց...

Ռուս մարզիկները ծանր երկընտրանքի առաջ են կանգնած. Միջազգային օլիմպիական կոմիտեն Ռուսաստանին արգելել է մասնակցել 2018 թվականին Ձմեռային օլիմպիադային, սակայն ռուս մարզիկներն իրավունք ունեն օլիմպիական սպիտակ դրոշի ներքո մասնակցել մրցումներին:

Ռուսաստանում չեն ընդունում համատարած դոպինգի օգտագործման մեղադրանքները, իսկ շատերը մասնակցությունը գնահատում են որպես մեղքի ընդունում: Ռուս մարզիկների վրա ահռելի ճնշում կա` հրաժարվել ռուսական դրոշից և հանդես գալ սպիտակ դրոշի ներքո՞, այդպիսով հռչակվելով դավաճաններ, թե չգնալ օլիմպիադայի՝ ջուրը գցելով տարիների աշխատանքը: Ի դեպ, սպիտակը դրոշը նաև հանձնվելու խորհրդանիշն է:

Այստեղ Ռուսաստանին կարող է օգնության հասնել Հայաստանի օլիմպիական կոմիտեն և ռուս մարզիկներին առաջարկել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Նախ, Հայաստանն ու Ռուսաստանը բարեկամության պայմանագիր ունեն, Եվրասիական միության և ՀԱՊԿ-ի կազմում են, Ռուսաստանի քաղաքացիները կարող են ներքին անձնագրերով Հայաստան գալ: Հայաստանի և Ռուսաստանի դրոշների միջև էլ ընդամենը մեկ գույնի տարբերություն է:

 

Բացի այդ, 2018 թվականի հունվարից ուժի մեջ է մտնելու ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը, որը նախատեսում է միասնական մաքսային ընթացակարգ ու կանոններ անդամ երկրների համար: Ռուս մարզիկների նվաճած մեդալները կմաքսազերծվեն միասնական համակարգով:

Գործարքի շնորհիվ Հայաստանն առաջին անգամ մեդալներ կունենա Ձմեռային օլիմպիադայից, ԵՏՄ անդամակցության շոշափելի արդյունք կլինի, իսկ ռուսները ստիպված չեն լինի հանդես գալ «ամոթալի» սպիտակ դրոշի ներքո:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am