Քիչ Առաջ. Հայ երկրպագուները «գրոհել են» Մոուրինյոյի ինստագրամը. պահանջում են վերադարձնել Մխիթարյանին...

 

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ հիմնականում հայ երկրպագուներն Ինստագրամում մեկնաբանությունների տարափով դիմել են «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին`պահանջելով խաղադաշտ վերադարձնել հայ ֆուտբոլիստին, գրում է manchestereveningnews.co.uk-ը:

Հայ օգտատերերը մարզչի Ինստագրամի էջում մեկնաբանություններ են թողել և հորդորել են պորտուգալացի մարզչին չմոռանալ «ՄՅՈւ»-ում Մխիթարյանի ունեցած ներդրման մասին:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վեցերորդ խաղն անընդմեջ խաղադաշտ դուրս չի բերել 28-ամյա ֆուտբոլիստին:

Ավելի վաղ նա կարծիք էր հայտնել, թե որակի առումով Մխիթարյանը նահանջել է ընթացիկ խաղաշրջանում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armtimes.com