ԱԱ-2022-ի ընտրական փուլի 2-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց Իսլանդիայի ընտրանուն։ Հայաստանի թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը։
Երկու թիմերն էլ ակտիվ սկսեցին խաղը։ 8-րդ րոպեին վտանգավոր հակագրոհ էր զարգանում աջ եզրում, սակայն մրցակցի ֆուտբոլիստը խախտեղ կանոննեը Տիգրան Բարսեղյանի նկատմամբ, ինչի պատճառով զգուշացվեց դեղին քարտով։ Րոպեներ անց հյուրերը անկյունային հարվածի իրավունք ստացան, որի խաղարկումից հետո հետևեց հարված տանտերերի դարպասի ուղղությամբ, սակայն գնդակը անդրադարձով դուրս եկավ դաշտի դիմային գծից։ Հյուրերը գնալով ավելի շատ տիրեցին գնդակին, սակայն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին հաջողվում էր ժամանակին չեզոքացնել մրցակցի գրոհները, երբեմն էլ՝ վտանգավոր հակագրոհներ կազմակերպել։ Երկու անգամ մրցակցի դարպասապահին հեռահար հարվածով անհանգստացրեց Տիգրան Բարսեղյանը։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Առաջին խաղակեսի վերջին րոպեներին հայ ֆուտբոլիտներն ավելի շատ էին տիրում գնդակին ու ավելի վտանգավոր էին գործում, սակայն լուրջ սպառնալիք մրցակցի դարպասի մոտ, Կապառոսի թիմին այդպես էլ չհաջողվեց ստեղծել։
Երկորդ խաղակեսը երկու թիմերն էլ սկսեցին շատ ակտիվ և վտանգավոր գրոհներով։ 53-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանն աջ եզրում ստացավ գնդակն ու հեռու տարածությունից պտտացրած հարվածով դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ։ Խփած գոլից հետո հյուրերը նետվեցին հախոռն գրոհների և կարող էին արագորեն հավասարեցնել հաշիվը, սակայն այդ դրվագում փայլուն խաղաց Դավիդ Յուրչենկոն։ Մրցակցի գրոհներին հետևեց նաև Հայաստանի թիմի պատասխանը։ 74-րդ րոպեին Խորեն Բայրամյանը ձախ եզրում ստանալով գնդակը կրկնապատկեց Հայաստանի հավաքականի առավելությունը։
Այսպիսով, ԱԱ-2022-ի ընտրական փուլում անցկացրած երկու խաղից հետո Հայաստանի հավաքականն ունի երկու հաղթանակ և վասակած 6 միավորով առայժմ գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը։
Խմբի մյուս խաղերում Հյուսիսայի Մակեդոնիայի հավաքական այսօր կմրցի Լիխտենշտեյի հետ, իսկ Ռումինիան կընդունի Գերմանիայի հավաքականին։ Այս խաղում ոչ-ոքի գրանցվելու դեպքում Հայաստանի հավաքականը կդառնա խմբի միանձնյա առաջատար։