Ադրբեջանցի մարզիկին հաղթած Վազգեն Թևանյանին անվանակոչել են Սպարապետի պատվին

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող վարկանիշային մրցաշարում ոսկե մեդալ նվաճած ազատ ոճի հայ ըմբիշ Վազգեն Թևանյանին անվանակոչել են Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատվին:

Ֆեդերացիայից հայտնում են, որ մեր չեմպիոնը ծնվել է 1999 թ. հոկտեմբերի 27-ին՝ Սպարապետի մահվան օրը: Ըմբիշը նույնպես Արարատի մարզից է:

Հիշեցնենք՝ Վազգեն Թևանյանը (65 կգ) երեկ 9:0 հաշվով ջախջախել էր աշխարհի եռակի չեմպիոն և օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևին և դարձել մրցաշարի ոսկե մեդալակիր:

Թևանյանը մեկնարկային գոտեմարտում պարտության էր մատնել Բուլղարիայի ներկայացուցիչ Վլադիմիր Դուբովին՝ 11։0, ապա 1/8 եզրափակչում 7։5 հաշվով հաղթել է Նյուրգուն Սկրայբինին (Բելառուս): Քառորդ եզրափակչում աշխարհի գավաթի անհատական խաղարկության չեմպիոնը համառ պայքարում 6։4 հաշվով պարտության էր մատնել օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմեր Խինչեգաշվիլուն (Վրաստան), իսկ կիսաեզրափակչում հաղթել էր Մագոմեդմուրադ Գաջիևին (Լեհաստան)՝ 4։2։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.