Վայնասուն հարևան երկրում. ադրբեջանցիները՝ «Արցախի» և հայկական ֆուտբոլի ծրագրերի...

«Միջազգային ասպարեզում «Ղարաբաղի» վերջին հաջողությունները լրջորեն ազդել են հայերի վրա: Մեր ընկճված հարևանները ոչ մի կերպ չէին կարողանում ընդունել փաստը, որ ադրբեջանական թիմը ելույթ է ունենում եվրագավաթների խաղարկությունում: Իսկ երբ «Ղարաբաղը» սկսեց ելույթ ունենալ Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում, հայկական ֆուտբոլի ղեկավարներին վերջնականապես ցասման մեջ ընկան»,- գրում է ադրբեջանական 1news պարբերականը:

Վերջինիս թղթակցի համոզմամբ՝ իրավիճակը շտկելու համար Չեխիայում բնակվող գործարար Սևան Ասլանյանը հիմնել է «Արցախ» ֆուտբոլային ակումբը: Հոդվածագիրը նշում է, որ «Արցախը» սկսելով ելույթը Հայաստանի առաջին խմբի առաջնությունում հասցրել է

տեղ զբաղեցնել մրցաշարային աղուսակի վերին հատվածում: Հիշատակվում է նաև, որ «Արցախը» պայմանագիր է կնքել ուկրաինացի երեք ֆուտբոլիստների՝ Իվան Կոմլևի, Իվան Ռուդնիցկիի և Եգոր Լուգովոյի հետ:

«Կարծում ենք՝ բոլորի համար է պարզ՝ ինչու է Հայաստանը նման քայլեր ձեռնարկում: «Ղարաբաղը» երեք անգամ անընդմեջ մասնակցել է Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլին՝ մրցելով այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են «Մոնակոն», «Տոտենհեմը», «Ինտերը»: Այս ակումբները երկրպագուների հզոր բանակ ունեն աշխարհի յուրաքանչյուր անկյունում: Այս տարի «Ղարաբաղը» խաղալով Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում ուժերն է չափում համաշխարհային ֆուտբոլի գրանդների՝ «Չելսիի»,

«Ատլետիկոյի» և «Ռոմայի» հետ: Ֆուտբոլի շնորհիվ ամբողջ աշխարհը տեղեկացավ Ղարաբաղի պատմությանը, ինչպես նաև պատերազմի ժամանակ հայերի կողմից իրականացված վայրագությունների մասին: Ու այսքանից հետ մեր հարևանները որոշել են բացել «Արցախ» ֆուտբոլային ակումբը: 12-րդ տուրից հետո այս թիմը տանելով 10 հաղթանակ, գլխավորում է մրցաշարային աղյուսակը և, ըստ ամենայնի, եկող տարի ելույթ կունենա բարձրագույն լիգայում: Ավելին, շատ հնարավոր է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նպաստի, որպեսզի «Արցախը» դառնա Հայաստանի չեմպիոն: Նշենք, որ հայկական թիմը հովանավորում է ֆրանսիական հանրահայտ «Ռենո» ընկերությունը, ինչը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ «Արցախը» լուրջ նպատակներ ունի: Փաստորեն, առաջիկա տարիներին հայերն իրենց թիմն են առաջ տանելու եվրոպական ֆուտբոլում»,- գրում է ադրբեջանական կայքը:

Հարևան երկրում նման արձագանքը «Արցախ» ֆուտբոլային թիմի վերաբերյալ, խոսում է ադրբեջանցիների անհիմն ու անտեղի վայնասունի մասին: Ինչ խոսք, «Արցախ» ֆուտբոլային ակումբի ստեղծումը դրական իրադարձություն էր հայկական ֆուտբոլում:

Այսօր մեր երկրում ֆուտբոլային թիմերի սակավության լուրջ խնդիր կա, և Սևան Ասլանյանի նախաձեռնությունը որոշակիորեն իրավիճակ է փոխել: Բայց պնդել, որ «Արցախը» ստեղծվել է «Ղարաբաղ» թիմի հաջողությունների հետևանքով, ոչ այլ ինչ է, քան դատարկաբանություն:

Այո, ամենայն հավանականությամբ, գալիք մրցաշրջանում «Արցախը» հանդես կգա Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում: «Քաջատեղյակ» լինելով հայկական ֆուտբոլի և մասնավորապես «Արցախի» ծրագրերին, ադրբեջանցիներն արդեն իսկ մտահոգված են, որ Հայաստանը կարող է լուրջ թիմ ունենալ եվրոպական ֆուտբոլում: «Ղարաբաղն» այսօր կայացած թիմ է, ինչը հետևողական աշխատանքի արդյունք է: Այո, ակումբային ֆուտբոլում այսօր Ադրբեջանին զգալի զիջում ենք, և տարիներ է հարկավոր, որպեսզի կարողանանք հետ բերել կորցրածը: Բայց նույնիսկ այս վիճակում ադրբեջանցիները մտահոգվում և վախենում են: Միայն «Արցախ» անունը մեր

հարևաններին ստիպում է ենթադրել, որը վաղն իրենց «Ղարաբաղը» կարող է հայտնվել ստվերում: Ադրբեջանցիները վայնասուն էին բարձրացրել նաև այն ժամանակ, երբ հիմնվել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը: Ամիսներ շարունակ Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիները խնդրանքով դիմում էին այսպես կոչված մեծահարուստներին, որպեսզի հիմնվի Մոսկվայի «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմ:

«Սիրտս մրմռում է «Արարատի» համար, լացս գալիս է: Ամոթ է, հայերը լուրջ նպատակներ են դրել իրենց առջև, ստեղծում են համազգային թիմ, իսկ մենք… հայերի չափ էլ չկանք, ամոթ է: Պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք, փրկենք «Ղարաբաղը», այն ևս համազգային թիմ դարձնենք: Ես դիմում եմ Ռուսաստանում բնակվող բոլոր ադրբեջանցիներին, խնդրում եմ օգնեք «Ղարաբաղին»,- հայտարարել էր Մոսկվայի «Ղարաբաղ» ֆուտզալի ակումբի

խաղացող-մարզիչ Էլնուր Վելիևը: «Մոսկվայում բազմաթիվ ադրբեջանցի գործարարներ կան: Ինչու չէ, ես կընկնեմ նրանց ոտքերը, որպեսզի օգնեն «Ղարաբաղին»: Ես կդարձնեմ «Ղարաբաղը» համազգային թիմ, կտեսնեք: Այն ոչնչով չի զիջի Մոսկվայի «Արարատին» և նույնիսկ կարգով կգերազանցի նրան: Ժամանակի խնդիր է: Հայերը կարողացան մի քանի օրում աղմկոտ տրանսֆերներ իրականացնել, մեզ մոտ էլ կստացվի, վստահ եմ»,- նշել էր Մոսկվայի «Ղարաբաղի» գլխավոր մարզիչը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am