Բրիտանական Dailystar պարբերականը անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Դորտմունդի «Բորուսիա» հնարավոր վերադարձին:
«Հայ կիսապաշտպանը լուրջ խնդիրներ ունի Ժոզե Մոուրինյոյի հետ, որոնք ծագել են «Նյուքասլի» և «Բազելի» հետ հանդիպումներից հետո: Ճիշտ է, պորտուգալացի մասնագետը
Մխիթարյանին խաղադաշտ դուրս բերեց «Բրայթոնի» հետ խաղում, սակայն խնդիրն ամենևին էլ լուծված չէ: Մխիթարյան սենսացիոն վերադարձը «Բորուսիա» ավելի քան հավանական է: «Մանչեսթեր Յունայթեդում» կորել է հետաքրությունը հայ ֆուտբոլիստի նկատմամբ:
BBC-ի տեղեկություններով «Բորուսիան» հստակ քայլեր կձեռնարկի Մխիթարյանին վերադարձնելու համար»,- գրում է Dailystar-ը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am