Բրիտանական Daily Mirror պարբերականը անդրադառնալով «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի Հենրիխ Մխիթարյանին վերջին հանդիպումներում հայտացուցակից դուրս թողնելուն նշել է, որ պարտուգալացի մասնագետն որոշակի նկատակ ունի կապված հայ ֆուտբոլիստի հետ:
Մասնավորապես, պարբերականը գրում է, որ Մոուրինյոյի նման վերաբերմունքը Մխիթարյանի նկատմամբ վերջնականապես բացահայտված է:
«Պորտուգալացին կարծում է, որ Մխիթարյանի խաղի անկումը կնպաստի նրա կարիերայի վերելքին: Չխաղացնելով հայ ֆուտբոլիստին Մոուրինյոն վստահ է, որ Մխիթարյանը կամք կդրսևորի և մոտ ժամանակրես կցուցադրի բոլորովին այլ որակի ֆուտբոլ»,- գրում է Daily Mirror-ը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am