Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր:
«Արմենիապրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 65 կգ քաշային կարգի եզրափակիչում Թևանյանը մրցեց Հունգարիայից Իսմայիլ Մուսզուկաևի հետ և առավելության հասավ 9։1 հաշվով: Հայ ըմբիշը միակն է Հայաստանը ներկայացնող մարզիկներից, ով դարձավ գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր:
Նախօրեին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության արծաթե մեդալակիր: 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Հարությունյանը մրցեց Ռուսաստանը ներկայացնող Ռավուր Ուգուևի հետ և զիջեց 10:0 հաշվով: Հայ ըմբիշ դարձավ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր: