Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Նյուքասլի» հետ խաղում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակից դուրս մնալուն անդրադարձել է Thesun պարբերականը: Վերջինի տեղեկությունների համաձայն Ժոզե Մոուրինյոն խիստ դժգոհ է հայ ֆուտբոլիստից և հնարավոր է, որ Մխիթարյանին հանգիստ տրամադրվի լարվածությունը թոթափելու համար:
Նույն աղբյուրի համաձայն իրականությանը չի համապատասխանում Մոուրինյոյի այն հայտարարությունը, որ Մխիթարյանին «Նյուքասլի» հետ հանդիպման հայտացուցակում չէր ընդգրկել տակտիկական պատճառներով: Նշվում է, որ Մխիթարյանի մոտ նկատելի է գերհոգնածությում:
«Հենրիխ Մխիթարյանից դժգոհ են բոլորը: «Յունայթեդ» տեղափոխվելուց 16 ամիս անց Միկին փորձում է փրկել կաիրերան»,- գրում է Thesun-ը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am