Թրամփին մահացու թույնով ծանրոց են ուղարկել

Անհայտ անձինք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մահացու թույնով ծանրոց են ուղարկել։ Այս մասին հայտնում է CNN-ը ։

Ծանրոցը պարունակում էր «ռիցին» տեսակի թույն, որը ամենաուժեղ բուսական թույնն է։ Ծանրոցում թույնի առկայությունը հաստատել է երկու թեստ։

Հեռուստաալիքի  հաղորդմամբ՝ ծանրոցը, որը նախնական ստուգում էր անցնում Սպիտակ տան պատերից դուրս, առգրավվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:

ԶԼՄ-ները նշում են, որ միջադեպի հետաքննությամբ կզբաղվի ՀԴԲ-ն և նախագահի թիկնազորի Գաղտնի ծառայությունը:

CNN-ը չի ներկայացնում Սպիտակ տան պաշտոնական մեկնաբանություններն այս միջադեպի առնչությամբ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.