Ամերիկացի սննդաբան Էմի Գուդսոնը նկարագրել է տանձի օգտակար հատկությունները: Նրա խոսքերը մեջբերում է Eat This, Not That! -ը։
Ըստ Գուդսոնի՝ մարդիկ հաճախ թերագնահատում են տանձը որպես սեզոնային աշնանային մթերք և նախընտրում են ուտել խնձոր, դդում կամ դդմիկ: Նա որոշել է պայքարել այդ անարդարության դեմ և թվարկել տանձի հատկությունները, որոնք անսպասելի էին շատերի համար: Այս պտղի հիմնական առավելությունը, ըստ սննդաբանի, բջջանյութերի բարձր պարունակությունն է: Այն թույլ է տալիս ավելի երկար պահպանել հագեցվածության զգացումը և, որպես արդյունք, չուտել չափից շատ: «Միջին չափի տանձը պարունակում է մոտ վեց գրամ բջջանյութ»,-ասել է նա:
Մասնագետը հավելել է, որ այդ պտղի մեջ կա երկու տեսակի բջջանյութ` լուծվող և չլուծվող: Առաջինը կարգավորում է արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակը, կարգավորում է աղիների աշխատանքը, իսկ երկրորդը մաքրում է օրգանիզմը, հեռացնում տոքսինները և օգնում նվազեցնել քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսին է 2-րդ տիպի շաքարախտը: Բացի այդ, տանձը հարուստ է ֆլավոնոիդներով՝ սննդային հակաօքսիդանտներով, որոնք ունեն հակաբորբոքային հատկություններ, իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը, կարգավորում են զարկերակային ճնշումը և կանխում են թրոմբների առաջացումը: