«Գազպրոմ» հանրային բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող միջազգային մանկական սոցիալական ամենամյա «Ֆուտբոլը բարեկամության համար» (FOOTBALL FOR FRIENDSHIP) ծրագիրը հայտարարեց «Ֆուտբոլն աշխարհի բարեկամության համար» (F4F World) խաղի մեկնարկի մասին: Սկիզբը նախատեսվում է 2020թ. աշնանը և առաջին գրանցվող օգտատերերի համար խաղն ամբողջությամբ կլինի անվճար:
Այս տարի ծրագիրն անց է կացվելու օնլայն եղանակով, իսկ հատուկ թվային հարթակը միավորելու է տարբեր տարիքային խմբերի ավելի քան 10 հազար մասնակիցների:Առաջին անգամ ֆուտբոլի պատմության մեջ աշխարհի օգտատերերը հնարավորություն կունենան մասնակցելու «Ֆուտբոլը բարեկամության համար» կանոններով մրցումներին` միավորվելով միջազգային հավաքականներում:
Ֆուտբոլային սիմուլյատոր ժանրում նոր բազմամարտ խաղը հիմնված է ծրագրի կարևորագույն արժեքների վրա, ինչպիսիք են ընկերությունը, խաղաղությունն ու հավասարությունը: Ծրագիրը մշակվել է ոլորտում ավելի քան քսան տարվա փորձ ունեցող ծրագրային ապահովմամբ զբաղվող «DataArt»-ը ընկերությունը, իսկ խաղը հասանելի կլինի MS Windows, Apple MacOS, Android, iOS հարթակներում:
«Մեր թիմի համար մեծ պատիվ է մասնակցություն ունենալ այսչափ սոցիալական բարձր նշանակություն ունեցող խաղի մշակման գործում: Նախագծի ստեղծման վրա աշխատում են աշխարհի տարբեր երկրներից մարդիկ, որոնք ունեն տարբեր մասնագիտություններ, խոսում են տարբեր լեզուներով, սակայն նրանց բոլորին միավորում է ոչ միայն «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագիրը, այլև ցանկությունը` ստեղծելու առավելապես հետաքրքիր հարթակ ֆուտբոլասերների համար»- նշում են DataArt ընկերությունից:
«Ֆուտբոլն աշխարհի բարեկամության համար» ծրագիրը թույլ կտա ուղիղ եթերում կազմակերպել միջազգային հավաքական թիմերի մրցումներ, որտեղ յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար պատասխանատվություն են կրում տարբեր երկրների օգտատերերը:
Յուրաքանչյուր թիմում ներառված են դարպասապահ, պաշտպան, երկու հարձակվող, երկու կիսապաշտպան, ինչպես նաև մարզիչ և պահեստային խաղացողներ: «Ֆուտբոլն աշխարհի բարեկամության համար» ծրագիրը հնարավորություն է տալիս օգտատերերին միանալ թիմերին կամ ստեղծել սեփականը` հրավիրելով ծանոթ կամ պատահական խաղացողների:
Դասական կանոններից բացի խաղացողներին առաջին անգամ հասանելի են նոր կանոններով մրցախաղեր, որոնք հիմնված են միջազգային «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի գաղափարախոսության վրա:
Հիշեցնենք, որ «Ֆուտբոլը բարեկամության համար» միջազգային մանկական սոցիալական ամենամյա ծրագիր է, որը 2013թ-ից իրականացվում է «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից:
Նախորդ յոթ մրցաշրջանների ընթացքում ծրագիրը միավորել է վեց հազարից ավել մասնակիցների: Ծրագրին կարող են մասնակցել աշխարհի տարբեր երկրների 12 տարեկան պատանի ֆուտբոլիստներ և լրագրողներ:
Տարբեր երկրներ և մշակույթներ ներկայցնող երիտասարդ ֆուտբոլիստները միավորվում են հավաքականներում և ցույց տալիս աշխարհին, որ ազգությունը, սեռը և ֆիզիկական հնարավորությունները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ մեկ թիմում խաղալու համար: Իսկ ծրագրի մասնակից երիտասարդ լրագրողները լուսաբանում են իրադարձությունները մանկական միջազգային լրատվական կենտրոնում:
Ծրագրին աջակցում են ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն, տարբեր երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներ և առաջատար ֆուտբոլային ակումբներ, միջազգային բարեգործական հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ, քաղաքական գործիչներ և հայտնի ֆուտբոլիստներ: