«Քիչ առաջ Էրդողանի մաֆիայի հիմնաքարը հրաժարական տվեց». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն քիչ առաջ հրաժարական տվեց: Անակնկալ էր այս հրաժարականը, քանի որ Սոյլուն համարվում է Էրդողանի մաֆիայի հիմնաքարը, նա Էրդողանի նման սևծովյան տարածաշրջանից էր և հենց նրա ձեռամբ էր ձևավորվել, այսպես ասած «սևծովյան» կլանը:


  Սոյլուի հրաժարականի տեքստը ևս բավականին ուշագրավ է: Նա ասում է, որ նա երբեք չի ցանկացել վնասել իր ժողովուրդին, և կլինի իր ժողովուրդի կողքին մինչև իր կյանքի վերջը: Նա իր հրաժարականը կապում է պարետային ժամի հետ կապված Թուրքիայում ստեղծված խառնաշփոթ իրավիճակի հետ: Հանգստյան օրով, ուշ երեկոյան հրաժարական տալը բավականին հարցեր է առաջ բերում»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.