Իսպանական և բրիտանական մի քանի պարբերականների համաձայն «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան՝ փլեյմեյքեր Մարկո Ասենսիոյին: Ավելին, նշում է, որ կողմերն արդեն իսկ եկել են նախնական համաձայնության և անգլիական ակումբը 177 միլիոն ֆունտ վվճարի Ասեսնսիոյի տրանսֆերի համար: Իսպանացի կիսապաշտպանը կդառնա Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստը:
Ինչպես նշում է donbalon պարբերականը Մոուրինյոն Ասենսիոյին հրավիրել է որպես մեկ այլ փլեյմեյքեր՝ Հենրիխ Մխիթարյանին փոխարիող: Նշվում է, որ հայ կիսապաշտպանը չնայած ներդնում է ողջ ուժերը, այդուհանդերձ չի կարողանում «գտնել իրեն» «Մանչեսթեր Յունայթեդում»:
Նույն աղբյուրի համաձայն, Ասենսիոյի տեղափոխությունը տեղի կունենա ամռանը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am