Մինչ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզիկները տոնում են ընկերական խաղում Բելառուսի նկատմամբ տարած հաղթանակը, միջազգային լրատվամիջոցները գրում են խաղի պայմանավորված լինելու մասին:
Մասնավորապես՝ բուքմերքերական հեղինակավոր ընկերություններում Հայաստան-Բելառուս հանդիպման ընթացքում գործակիցների անոմալ շարժեր են եղել: Մասնավորապես, Federbet ընկերությունը, որը զբաղվում է պայմանավորված մրցավեճերի բացահայտմամբ, հանդես է եկել հայտարարությամբ՝ կասկածի տակ դնելով Հայաստան-Բելառուս հանդիպման արդար ընթացքը:
Մինչև հանդիպումը՝ գործակիցները կտրուկ փոփոխությունների չեն ենթարկվել և 2.5 գոլից շատ գոլերի համար սահմանված է եղել մոտավոր 2 գործակից:
Հանդիպման ընթացքում սակայն սկսել են տեղի ունենալ տարօրինակ երևույթներ: Մասնավորապես մինև 41-րդ րոպեն՝ երբ Օզբիլիսը բացել է հաշիվը 2.5 գոլից շատ գործակիցը չի աճել և շարունակել է մնալ 2:
Այսինքն բուքմեյքերական ընկերություններում տեղյակ են եղել, որ հանդիպումը գոլառատ է լինելու և չեն փոփոխել գործակիցները՝ տույժ չկրելու համար:
Առաջին կեսի ավարտին Հայաստանի հավաքականը միանգամից երկու գոլ խփեց, իսկ հանդիպումն ավարտվեց 4:1 հաշվով:
Միջազգային մամուլը հիշատակում է, որ Հայաստանի հավաքականը առաջին անգամ չէ մեղադրվում պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ հիշատակելով 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի հետ հայտնի հանդիպումը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am