SHANTNEWS.am-ի՝ Պեկինում բնակվող աղբյուրը փոխանցում է հավաստի տվյալներ, թե ինչպիսին են նոր տիպի կորոնավիրուսի հետևանքները: Եվ այսպես իրավիճակը Չինաստանում այսպիսին է.
- Ըստ նախնական տվյալների՝ նոր տիպի 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է Ուհան քաղաքի բնակչության մեկ երրորդը: Տարածաշրջանում հիվանդ է բնակչության մեկ հինգերորդը:
- Հիվանդանոցները և հիվանդների համար նախատեսված վրանային ճամբարները լեփ լեցուն են:
- Մարդկանց հիվանդանոցներում տեղավորելը բարդ գործ է:
«Նույնիսկ եթե հիվանդ եք, կամ Ձեր մտերիմները հիվանդ են, Դուք զանգահարում եք հիվանդանոց, այնտեղի աշխատակիցներն ասում են, որ ազատ տեղ չունեն և ավելացնում՝ Դուք հերթի մեջ եք: Եթե ասեք, որ մահանում եք, ծանր վիճակում եք, միևնույն է հիվանդանոցից պատասխանում են՝ ոչնչով չենք կարող օգնել. մեզ մոտ կան հղի կանայք, նրանք առաջնահերթ են»,-նշում է աղբյուրը:
- Մահացածների մարմինները հաճախ մի քանի ժամ կամ օր մնում են բնակարաններում, նրանց ետևից ոչ ոք չի գալիս:
- Քաղաքն ամբողջովին կարանտինի մեջ է, ոչ ոք իրավունք չունի դուրս գալ դրա սահմաններից: Եղել են դեպքեր, երբ մարդիկ փորձել են մասնավոր մեքենաներով հատել պատնեշները:
- Ուտելիք, ջուր ստանալու համար հսկայական հերթեր են:
- Ուհանում գործում է 7 դիակիզարան, ոոնք աշխատում են 24/7 ռեժիմով: Քաղաքի վրա դիակների այրման հետևանքով սմոգ է:
- Գիշերները դիակները տարվում են դեպի կենտրոնական դիակիզարան:
- Ամբողջ քաղաքում էթանոլով ախտահանում է կատարվում:
- Արգելափակվում են շենքերի շքամուտքերը: (Ամեն շենքում փակված է մնում 60-200 մարդ՝ առողջ և հիվանդ)
- Յուրաքանչյուր ոք մեկուսացվում է, եթե հիվանդության կասկած է լինում:
- Առանց դիմակների փողոց դուրս եկողներին ձերբակալում են:
- Հիվանդությունը տարածվում է դեպի արևելք. մի քանի օր առաջ փակվեց Ուենգժու քաղաքը, երեկ փակվեց Հանգժուն, հավանաբար հաջորդը կլինի Շանհայը, որտեղ 22 մլն մարդ է բնակվում:
- Բժիշկները, կամավորներն աշխատում են ամեն օր՝ վտանգելով իրենց կյանքը:
Աղբյուրը նաև ընդգծում է, որ այսպիսի զոհերի գնով Չինաստանը փրկում է ամբողջ աշխարհը, որովհետև եթե նման կարգապահություն չլիներ, քայլեր չձեռնարկվեին, իրավիճակը հարևան երկրների և այնուհետև ամբողջ աշխարհի համար շատ վտանգավոր զարգացումներ կարող էր ունենալ:
«Այստեղ ուղղակի հերոսաբար պայքարում են հիվանդության դեմ, որը վարակվածների թվով գերազանցել է 2003-ի SARS-CoV-ին»,- ասաց նա:
Աղբյուրի փոխանցմամբ, այս պահին 34.153 դեպք է գրանցված: Դա միայն պաշտոնական լաբորատոր պայմաններում ստուգված հիվանդներին վերաբերող տվյալներն են. օրական հասցնում են ստուգել մոտ 4000 մարդու. վարակվածների թիվը շատ ավելի մեծ է:
«Չինաստանն ամեն ինչ անում է բարձր մակարդակով: Նոր հիվանդանոցն արդեն ընդունում է հիվանդներին, պայմաններն ավելի քան լավ են. ուտելիք, ջուր, այլ ըմպելիքներ, ինչպես նաև հողաթափեր, խալաթներ, դեղորայք»,-եզրափակեց նա
Մանրամասները՝ Տեսանյութում