ԱՄՆ Ֆլորիդա նահանգի միջազգային օդանավակայանի հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղիում 3.5 հազար մեքենա է այրվել։ Ինչպես նշվում է, դրանք վարձույթով տալու համար նախատեսված մեքենաներ են եղել։
Ինչպես է սկսվել հրդեհը, առայժմ հայտնի չէ։ Ոստիկանությունը հաղորդում է, որ հնարավոր է ավտոյայանատեղիում խոտածածկույթ է բռնկվել։ Ականատեսները պնդում են, որ մի քանի պայթյուն են լսել բռնկումից առաջ։
Հրդեհն ամբողջությամբ մարվել է, իսկ օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով, փոխանցում է Россия 24-ը։
Մանրամասները՝ Տեսանյութում