Միացյալ Նահանգներում 50-անց տղամարդուն կորոնավիրուսի թեթև ընթացքի բարդացումից հետո տեղափոխել են հիվանդանոց։ Թոքերի ստուգումը ցույց է տվել, թե ինչ է արել վիրուսը նրա շնչառական համակարգի հետ։
Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը ներկայացրել է George Washington University-ում իրականացված հետազոտության պատկերը։
Երբ տղամարդու մոտ կտրուկ վատացել է ինքնազգացողությունը, բժիշկը պատվիրել է իրականացնել թոքերի եռաչափ ախտորոշում։ Արդյունքում՝ ստացվել է թոքերի 3D պատկերը, որի կանաչ ներկված մասերը վիրուսի ախտահարման հետևանքներն են։
Բժիշկը որոշել է հրապարակել այդ պատկերը՝ բոլորին բացատրելու համար, թե ինչ է անում վիրուսը մարդու օրգանիզմում։
Մանրամասները՝ Տեսանյութում