Թուրքիայի արևելքում` Վան նահանգում, ձնահոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի, հաղորդում է NTV-ն: Կա 84 տուժած: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ձնահոսքը տեղի է ունեցել նախօրեին՝ փետրվարի 4-ին Վան նահանգում: Ձնահոսքի հետևանքով Վան-Բախչիսարայ մայրուղում ավտոբուսը գահավիժել էր 40 մետր բարձրությունից:
Նշվում է, որ արագ արձագանքման ծառայության և ուժային մարմինների շուրջ 300 աշխատակից էր ընդգրկվել Վանի նահանգի Բախչեսարայ քաղաքի մերձակայքում ձնահյուսի հետևանքով անդունդը գահավիժած միկրոավտոբուսի ուղևորների որոնողական աշխատանքներում: Դրա հետևանքով զոհվել էր 5 մարդ, 7-ը` տուժել, 2-ն անհետ կորել էր:
Այսօր արդեն փրկարարներին պատուհասել էր երկրորդ ձնահյուսը:
Մանրամասները՝ Տեսանյութում