Վոլգոգրադում ծեծկռտուքի ժամանակ սպանել է 16-ամյա դեռահասի, ով նկարահանվել է «Երալաշում»: Այս մասին հայտնում է ՌԵՆ ԹՎ-ն՝ հավելելով, որ կտրել են դերասանի կոկորդը: Սպանության կադրերը հրապարակել է V1.ru-ն:
ՌԴ ՔԿ-ում արդեն քրեական գործ են հարուցել սպանության հոդվածով:
Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վոլգոգրադի 20-ամյա քաղաքացի:
Տեղի ունեցածի մանրամասները դեռ հայտնի չեն:
Նախնական տեղեկություններով, ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ սպանվածը պատահաբար կպել է ենթադրյալ մարդասպանի ուսին:
Մանրամասները՝ Տեսանյութում
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ socialmedia.am