Սանկտ Պետերբուրգում փլուզվել է «Պետերբուգսկի» մարզահամերգային համալիրի տանիքը, հայտնում են քաղաքի արտակարգ իրավիճակների նախարարության վարչությունից: Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ արտակարգ պատահար է տեղի ունեցել, շինարարներից մեկը փլուզման պահին չի հասցրել անվտանգության զամբյուղի մեջ մտնել: Նրա դին այժմ որոնում են փլատակների տակ: Փլուզման մակերեսը կազմում է 167 հազար քմ, իսկ բարձրությունը կազմում է 149 մետր:
Մանրամասները՝ Տեսանյութում