Բացառիկ Կադրեր. Կորոնովիրուսով վարակվածի դողէրոցքը տեսանկարահանել են

Նոր կորոնովիրուսով վարակվածի դողէրոցքի ցնցումները նկարահանել են չինական հիվանդանոցում: Տեսանյութը նկարահանվել է հունվարի 26-ին, հաղորդում է Daily Mirror-ը:

Կադրերում երեւում է, թե ինչպես է հիվանդանոցային մահճակալին պառկածը ցնցվում, կողքին դիմակով կին է կանգնած եւ բռնել է նրա գլուխը: Ինչպես ասվում է հոդվածում, Ուխանում, որտեղից սկսել է տարածվել վիրուսը, հիվանդանոցները լեփ-լեցուն են, եւ մարդիկ օգնություն ստանալու համար ստիպված են սպասել:

Սյաոսի 36-ամյա բնակչուհին Morning Post-ի լրագրողին պատմել է, որ մի ամբողջ շաբաթ փորձել է ամուսնուն հիվանդանոց պառկեցնել, որպեսզի նրան ստուգեն՝ նա վարակված է, թե ոչ: Կինը նաեւ ավելացրել է, որ ստիպված է եղել անձրեւի տակ կանգնել առանց ջրապաշտպան հագուստի, որը երկրում դիֆիցիտ է դարձել:

Մանրամասները Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ socialmedia.am