Չինաստանից կորոնավիրուսի տարածման նոր սարսափելի տեղեկություններ են ստացվում: Ինչպես հայտնում է
Daily Mail-ը համաճարակի էպիկենտրոնում՝ Վուհան քաղաքում,  գտնվով բժիշկներից մեկը տեսաուղերձ է հրապարակել, որում պնդում է, որ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 90, 000-ի, չնայած երկրի իշխանությունների կողմից հրապարակած 1975 վարակվածների  մասին տեղեկությանը:
«Ես հիմա գտնվում եմ այն վայրում, որտեղից սկսվել է կորոնավիրուսը»,- սկսվում է ամբողջությամբ դեմքն ու մարմինը բժշկական պաշտպանիչ հագուստով ծածկված անանուն բժիշկի հրապարակած տեսանյութը:


«Վուհանը համաճարակի էպիկենտրոնն է: Ես այստեղ եմ ձեզ ասելու ճշմարտությունը: Այս պահին Հուբեյ նահանգում, ներառյալ նաև Վուհան քաղաքն ու ողջ Չինաստանը, 90,000 մարդ է վարակվել կորոնավիրուսով»:



Անանուն բժիշկը չի հրապարակում թե ինչ միջոցներով է ձեռք բերել այս սարսափազդու տեղեկությունները:
Տեսանյութը YouTube-ում դիտվել է շուրջ 2 միլիոն անգան:




Մանրամասները՝ Տեսանյութում
 
                                     
                     
                         
                     
                         
                     
                         
                     
                         
                     
                         
                     
                         
                     
                         
                     
                         
                     
                         
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                