Ամանորի գիշերի Օդեսայի բնակչուհին վիճաբանության ընթացքում գրտնակով սպանել է նախկին ամուսնուն։ Այս մասին հաղորդում է «grad.ua»–ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամուսնալուծությունից հետո նրանք պահպանում էին ջերմ հարաբերությունները։ Ոստիկանության տվյալներով՝ կինը նախկին ամուսնուն հյուր է կանչել։
Նրանք զրույցի ընթացքում վիճել են, որից հետո տանտիրուհին գրտնակով մի քանի անգամ հարվածել է նախկին ամուսնուն։ 43-ամյա տղամարդը տեղում մահացել է։
Կատարվածից հետո կինը դիմել է ոստիկանություն։
Մանրամասները Տեսանյութում