ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ Ռուբեն Հայրապետյանն իր թիմով ամեն գնով փորձում է զավթել ՀՖՖ նախագահի պաշտոնը: Այս պահին Հայրապետյանի թիմում համախմբվել են մարդիկ, որոնց գործունեությունը հայկական ֆուտբոլում, մեղմ ասած, խայտառակ է եղել:
«Առաջին լրատվական»-ի տրամադրության տակ հայտնվել է մի փաստաթուղթ, որտեղ Հայրապետյանի օրոք ՀՖՖ-ի մրցավարական բաժնի պետ աշխատած Արարատ Ճաղարյանը Հայրապետյանին խնդրում է իրեն վտարել հայկական ֆուտբոլից, միտումնավոր խաղեր սարքելու և հանդիպման արդյունքները աղավաղելու համար: Ճաղարյանը նշել է նաև, որ ինքը հանդիսանում ֆուտբոլային չարիք։ Մինչդեռ տարիներ շարունակ Ճաղարյանն այն ժամանակ Հայրապետյանի «Փյունկին» իր իսկ հրահանգով, բեսպրեդելի գնով չեմպիոն էր սարքում: Նամակում մասնավորապես գրված է․ «Հայտնում եմ Ձեզ, որ տարիներ շարունակ իմ գործունեությունով խոչըդոտել եմ հայկական ֆուտբոլի զարգացմանը։ Իմ հրահանգներով միտումնավոր մրցավարներն արել են խարդախություններ։
Խնդրում եմ ինձ վտարել հայկական ֆուտբոլից քանի որ հանդիսանում եմ ֆուտբոլային չարիք»։ Այս դիմումից հետո Ճաղարյանը Հայրապետյանի հրամանով վտարվել էր ՀՖՖ-ից։ Ըստ շրջանառվող լուրերի՝ այս դիմումը Ճաղարյանը գրել է Հայրապետյանի կողմից ճնշման արդյունքում, ու այսօր ֆուտբոլային հաղորդավար դարձած Ճաղարյանը կարծես աջակցում է Հայրապետյանի թեկնածուին: Մեկնաբանություններն ավելորդ են:
Նշենք, որ այսօր SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ:Մանրամասները այստեղ :