ArmDaily.am-ը սկսում է նոր հեռուստանախագիծ՝ ADTV Փոփ։ Հաղորդման շրջանակներում զրուցելու ենք շոու բիզնեսի ներկայացուցիչների, հանրային դեմքերի հետ։ Նրանց հետ խոսելու ենք քաղաքական և ապաքաղաքական թեմաներով, քննարկելու ենք անձնական և հանրությանը հուզող շատ այլ հարցեր
Մեր առաջին հաղորդման հյուրը երգիչ Արսեն Սաֆարյանն է։ Նրա հետ խոսել ենք քաղաքականությունից մինչև ձմեռ պապիկին գրված նամակ ու տարվա խորհրդանիշ առնետ։
Արսեն Սաֆարյանը նշել է, որ իրենց միշտ թիրախավորել են, օրինակ՝ որ պետք է հայտարարագրվեն, հարկեր մուծեն, բայց վճարման չափը ճիշտ չէ, պետք է հաշվի առնել որոշակի չափանիշներ։
«Ես չեմ պատկանում որևէ նախարարության, անհատ ձեռներեց եմ ու մեր դաշտում ահռելի ծախսեր կան։ Մեզ ոչ մի բան հեշտ չի տրվում։ Մի տարածք, մի դաշտ պետք է թողնեն, որտեղ ես կարողանամ աշխատել,նոր ներդրում անեմ։ Այլապես չի ստացվի»,-նշում է նա:
«Այս ամենը անթերի չէ, որովհետև մեզ կանչել են ու 2017-2018 թվականի հարկերն են ուզում։ Լավա չե՞ք ասում 2013 թվականի համերգների հարկերը բերեք, էտ ժամանակ ի՞նչ ենք անելու»,-ասում է Արսեն Սաֆարյանը։
Մանրամասները AD TV-ի Տեսանյութում