Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ընտանեկան նոր տեսանյութ է հրապարակել, որում հետեւորդների հետ կիսվել է, թե ինչպես է ամուսինն իրեն եւ որդուն դիմավորել տանը։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Լիլիթը տուն է մտնում փոքրիկը գրկին։ Ամբողջա տունը գեղեցիկ զարդարված է։ Երգչուհին անդադար իր հիացմունքն է արտահայտում։ Հոլովակն ավարտվում է ամուսինների ջերմ համբույրով։
«Վերադարձանք տուն ու….
Հ.Գ. Ի դեպ սա իմ նոր երգն է, ամբողջական տարբերակը առաջիկա օրերին կտեղադրեմ YouTube-ում։ Դժվար կռահեք, թե ով է գրել այն ինձ համար։ Չտանջեմ ձեզ, ասեմ միանգամից` հեղինակը @vahrampetrosyan է, ով այս երգից բացի ինձ նվիրեց նաեւ հերթական հրաշալի օրը, որն ապրեցինք արդեն 3-ով», – հրապարակումն այսպես է մակագրել Լիլիթ Հովհաննիսյանը։