Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին կներկայացնի հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը

Հայկական արմատներ ունեցող, սակայն Հունաստանում բնակվող 24-ամյա Աթենա Մանուկյանը մասնակցել է բրիտանական X Factor հաղորդմանն ու, կարելի է ասել, զարմացրել է հանդիսատեսին:

Երգչուհին ելույթ է ունեցել իր պարողների հետ և կատարել Բեյոնսեի «Crazy in Love» երգը: Երեք «Այո»-ով Աթենան անցել է հաջորդ փուլ. «Ոչ» է քվեարկել միայն «One Direction» խմբի նախկին անդամ Լյուիս Թոմլինսոնը:

Նախագծի հեղինակ, պրոդյուսեր Սայմոն Քոուելն ասել է. «Չնայած այն բանին, որ քո կերպարը հնացած է, ես ուղղակի չեմ կարող այս ելույթին ասել ոչ»:

Մինչդեռ Ռոբի Ուիլյամսը հավանել է երգչուհուն. «Քո մեջ մի բան կա, որ ուղղակի հրաշալի է: Ճիշտ երգեր ընտրելու դեպքում հնարավոր է փոփ աստղ դառնաս»:

Աթենան ելույթից առաջ ինքն իրեն ներկայացնելիս ասել է. «Իմ ֆեյսբուքյան էջում ես 70.000-ից ավելի հավանություն ունեմ: Հունաստանում ես բավականին երկրպագուներ ունեմ, բայց ուզում եմ Մեծ Բրիտանիայում նույնպես երկրպագուներ ունենալ»:

Սա և նրա համարձակ ելույթն առիթ են տվել բազմաթիվ քննարկումների, որոնց մեծ մասը բացասական է:

Հայաստանը «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում կներկայացնի հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն իր Chains On You երգով: Այս մասին պարզ դարձավ րոպեներ առաջ Հանրային հեռուստատեսության «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլի ժամանակ:

Այս տարվա հայաստանյան ազգային փուլին մասնակցում էին 12 արտիստ՝ հատուկ մրցույթի համար գրված երգերով, որոնք ներկայացրին Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Հաղթող մասնակիցը որոշվեց միջազգային ու հայաստանյան ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում՝ հավաքելով 168 միավոր:

«Եվրատեսիլ 2020» մրցույթը տեղի է ունենալու Ռոտերդամում: Առաջին երկու կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 12-ին եւ 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին: Հայաստանի ներկայացուցիչը հանդես է գալու երկրորդ կիսաեզրափակչում:

Մանրամասները՝ Տեսանյութում

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.