Շուտուվ պատրաստվում ենք դիմավորել սպիտակ մետաղյա առնետի տարին։
Ըստ էզոթերիկ-աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանի՝ տարին յուրահատուկ ու կրկնակի տոնական է։ «Կարելի է ասել մեկնարկում է մի ամբողջ նոր զոդիակային ցիկլ։ 12-ամյա նոր փուլի մուտքն ազդարարվում է առնետի տարով»,-ասում է նա։Մեկնարկում է առնետի տարին և Սատուրնը, որը ծանր էներգիաներ կրողն է։ Այս տարվա էներգետիկան եղել է 60 տարի առաջ։«Առնետի տոտեմը շատերի մոտ առաջացնում է տհաճ ենթագիտակցական մոտեցում, սակայն առնետը կապված է ճարպկության, արագ կողմնորոշման ու ինտելեկտուալ դաշտի հետ»,-նշում է աստղաբանը։Անդրադարձ կատարելով կենդանակերպի 12 նշաններին, աստղաբանն ասում է, որ բոլորիս վրա ազդեցությունը կա։ Սակայն ընդհանուր բնութագիր կարող ենք տալ։
«Այս տարի, քանի որ Սատուրն է, քանի որ մետաղյա առնետի տարին է, գործում է ակտիվ «յան» էներգիան։ Պայմանականորեն կարող ենք առանձնացնել չորս կենդանակերպի նշան, որոնք կունենան մի փոքր ավելի պասիվ ուժ, և ավելի ակտիվ, դրական դաշտում գտնվող վեց նշաններ»,- պարզաբանում է նա։
Սատուրնը ղեկավարում են Այծեղջյուրն ու Ջրհոսը, նրանք այս տարի ունեն բավական դոմինանտ դեր։ Նրանք իրենց խառնվածքով կազդեն ամբողջ տարվա հոսքի վրա։ Հնարավորությունների մեծ հոսք է բացվում, սակայն ներքին բախում նույնպես կլինի։ Տարվա գլխավոր դրական դերակատարներն են կշեռքները, ովքեր այս տարի շատ-շատ ուժեղ են։ Նրանց առաջ դռներ է բացվում։ Տարին բավական խոստումնալից է, բայց շրջապատի մասին պետք չէ մոռանալ։
Հաջորդը Առյուծն է, ով պետք է ժամանակին ազատվի հին երևույթներից, պատրանքներից, եթե դրանք կան։Ժամանակին շատ արագ վերականգնի իր լավատեսությունը, չմոռանա դրա մասին և մնացածը բնազդով կլինի, որպեսզի դժվարությունները, որոնք լինելու են, հեշտ լինի շրջանցել։
Հաջողակ նշանների շարքը շարունակում է Կարիճը, որը ձերբազատվում է 5-6 տարիների ընթացքում կուտակված ծանր էներգիայից։ Շատ կարիճներ այդ ազատությունն արդեն կզգան իրենց մեջ։
Խոյերի համար նույնպես տարին հաջողակ է, բայց վտանգավոր կլինի մեկուսացումը։ Պետք է պահպանել բալանսը, որպեսզի չհայտնվեն էգոիզմի մեջ։
Աղեղնավորներն ու Ձկները ևս հաջողակ են։
Ձկների մոտ համերաշխ ու դրական տարի է, պետք է ճիշտ ժամանակին օգտվել ճիշտ պոտենցիալից, չլցվել տարբեր տեսակի էներգիաներով։
Աղեղնավորների պարագայում դրական մոտեցումները շատ են, միակ թերացումը կարող է լինել չափազանց մեծ էմոցիոնալ դաշտի մեջ մնալը։Հաջողությունները ևս կուղեկցեն աղեղնավորներին։
Պասիվ շրջանում են հայտնվել Երկվորյակները, Կույսերը, Ցուլն ու Խեցգետինը։ Խնդիրների հաղթահարման մեծ մեսիջ կա։ Այս տարի կկոտրվեն ներքին շատ խնդիրներ երկվորյակների ու կույսերի մոտ։
Երկվորյակների համար երեք ուղիներ կբացվեն, որոնք երեքն էլ կտանեն դեպի հաջողություն։
Կույսերի պարագայում շատ ակտուալ է, որպեսզի դուրս գան իրենց ստեղծած «ներքին պայքարից»։
Խեցգետինների համար բավակակնին հետաքրքիր տարի է։ Նրանք պահպանելով իրենց խոսքի ուժը, հավատալով իրենց ուժերին, կհասնեն մեծ հաջողությունների։
Ցուլերը ֆինանսապես հաջողակ կլինեն, շատերը կապահովեն իրենց հանգիստ միջավայրը։
Քաղաքական առումով 2020-ը Հայաստանի համար հաջողակ տարի կլինի, երկարատև խնդիրներ ևս կարող են լուծվել։ Տարին պատասխանատու տարի է։ Նման պատասխանատու տարի եղել է 2016-ը։
Փոփոխությունները կլինեն շատ անակնկալ։ Կտրուկ ցնցումներ չեն սպասվում, բայց դաժան փոփոխություններ կլինեն։2020-ի գլխավոր պահանջն ազատ լինելն է ու դրա իմաստը հասկանալը։Այս ամենի մասին ավելի մանրամասն աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը խոսել է ArmDaily.am-ի տաղավարում։
Մանրամասները՝ տեսանյությում։