Հայաստանի կրթության բոլոր նախկին նախարարները իմացել են, որ բոլորի համար ընդունելի լինելու համար պետք է կրթության ոլորտում ոչինչ չանել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Էն կրթության նախարարը, որը Հայաստանի Հանրապետությունում կփորձի բան անել, նա դառնում է բոլոր այդ մարդկանց աչքի գրողը, ովքեր մեր երեխեքի ապագան գողացել են՝ դպրոցից սկսած նրանց սովորեցնելով հովանավորչության, «բոմբոներկաներից» սկսած սովորեցնելով կոռուպցիոն կուլտուրաներին»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ ամենաակտիվը հեղափոխության ժամանակ եղել են դպրոցականները, ուսանողները ու կանայք։ Դա, ըստ Փաշինյանի, իրենց համար ուղերձ է։
Մանրամասները NEWSam-ի Տեսանյութում