ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր խորհրդարանում անդրադարձել է կորոնավիրուսի աճին:
Նախարարը նշել է, թե որ հիվանդանոցներն են կրկին վերաբացել բաժանմունքներ` կորոնավիրուսի աճով պայմանավորված:
Ավանեսյանը խոսել է նաև այն մասին, թե արդյոք պետք է առաջիկայում կրկին դպրոցներ վերադառնան օնլայն ձևաչափին:
Մարտի 16-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 179287 դեպք, որոնցից 166702-ը` առողջացած, 3277-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8469 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 780085 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3242 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 585 նոր դեպք: Ունենք 292 առողջացած և 12 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 839 է: